News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն դատապարտել է Եվրամիությանը՝ երկիրը հարկային ապաստարանների սեւ ցուցակում ներառելու համար, տեղեկացնում է AFP-ն։

«Դա արվել է՝չնայած ԱՄԷ եւ ԵՄ սերտ համագործակցությանն այս հարցում եւ ԵՄ բոլոր պահանջների կատարմանն ուղղված ջանքերին»,- ասվում է պաշտոնական հայտարարությունում, որը մեջբերում է ԱՄԷ WAM պետական տեղեկատվական գործակալությունը։ «ԱՄԷ-ն նախկինի պես հավատարիմ է բարձրագույն միջազգային չափորոշիչներին հետեւելու իր վաղեմի քաղաքականությանը հարկման ոլորտում»,- ասվում է հայտարարությունում։ ԱՄԷ-ն «կշարունակի թարմացնել իր ներքին  օրենսդրական բազան այս ուղղությամբ»։

Առանձին հայտարարությամբ ֆինանսների նախարարությունն ասել է, որ ԵՄ-ը կհանի ԱՄԷ-ն սեւ ցուցակից։ «ԱՄԷ-ն հասել է ակնառու հաջողությունների 2018 թվականին՝ միջազգային հարկային չափորոշիչներին իր հավատարմությամբ եւ թափանցիկությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, նախօրեին ԵՄ-ն ընդլայնել է «հարկային ապաստարանների սեւ ցուցակը։ Ցուցակում ավելացվել են Արուբան, Բարբադոսը, Բելիզը, Բերմուդյան կղզիները, Ֆիջին, Մարշալյան կղզիները, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վանուատուն եւ Դոմինիկան։ Սեւ ցուցակում հայտնվածները ենթարկվում են ավելի խիստ վերահսկողության ԵՄ-ի հետ գործառնություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ