News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ կրկնել են այն սկզբունքներն ու տարրերը, որոնց մասին շատ տարիներ է խոսվել։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

«Ուղղակի տարվա ընթացքում դրանց մասին չէին հիշեցրել եւ մի քիչ մոռացել էին։ Նրանք արտահայտել են իրենց կարծիքը, ասել են, որ առաջարկությունը դեռեւս բանակցային սեղանին է։ Մեր մոտեցումն այսպիսին է՝ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, եւ պետք են նոր իրատեսական առաջարկություններ։ Ինչ վերաբերում է ձեւաչափի վերականգնմանը, մենք կարող ենք որոշ առաջընթաց ակնկալել։ Սակայն հին մոտեցումների եւ բանակցություններում Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։

Հստակեցնող այն հարցին, թե ինչ նկատի ունի ինքը հին սկզբունքներ ասելով, արդյոք Մադրիդյան սկզբունքնե՞րը, նախարարը պատասխանել է, թե նկատի ունի այն, որ «սկզբունքները ու վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են եւ պետք է վերանայվեն»։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված երեք սկզբունքներին եւ վեց տարրերին, եւ նրան, թե ընդունելի է համարում արդյոք Ստեփանակերտը դրանք, Մայիլյանն նշել է, որ «Փաշինյանն իր ելույթում ասել է դրանց հստակեցման անհրաժեշտության մասին։ Մենք դրա հետ համաձայն ենք։ Սակայն մենք նաեւ խեսում ենք վերանայման անհրաժեշտության մասին»։ Ի պատասխան այն հարցին, թե ինչն է հատկապես անհրաժեշտ վերանայել, նախարաը կատակել է․ «Դա դիսերտացիայի թեմա է»։

Նախկին իշխանություններն ասում են, թե Արցախը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կխափանի բանակցային գործընթացը եւ վտանգավոր է։

Արցախի ԱԳՆ ղեկավարը չի կիսում այն կարծիքը, որ ձեւաչափի փոփոխությունը կարող է խափանել բանակցային գործընթացը։ «Հայաստանի նոր իշխանությունները, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում։ Նրանք հայտարարել են, որ կմասնակցեն հանդիպումներին, քանի որ առանց Արցախի բանակցությունները լիարժեք չեն կարող լինել։ Հայաստանն Արցախի մասնակցությունը որպես պայման չի դնում, այլ ասում է, որ կխոսի իր անունից։ Կարծում եմ՝ դա ճիշտ կառուցողական մոտեցում է։ Իսկ հիշատակված մտավախությունները ավելի շուտ ներքին շահարկումների շարքից են»,- պատասխանել է Մայիլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ