News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն այս տարի նախատեսում է հրթիռների փորձարկումներ իրականացնել, որոնք ավելի քան 30 տարի արգելված էին ՄՓՀՀՊ-ով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ գործակալության զրուցակցի՝ օգոստոսին նախատեսվում է մոտ 1000 կմ գործողության շառավղով թեւավոր հրթիռի արձակում, որը նախատեսված է նավերի կամ շարժական համալիրների վրա տեղադրել:

Նոյեմբերին ակնկալվում է մոտ 3-4 կմ գործողության շառավղով բալիստիկ հրթիռի փորձարկում:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ նոր թեւավոր հրթիռները կարող են 1.5 տարվա ընթացքում տեղակայվել, ընդ որում խոսքը դեռ Եվրոպայում կամ Ասիայում տեղակայելու մասին չէ: Ինչ վերաբերում է բալիստիկ հրթիռներին, ապա դրանք, ըստ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի, կարող են մարտական հերթապահության անցնել 5 տարուց ոչ շուտ:

Ընդ որում աղբյուրները նշել են, որ փորձարկումները կչեղարկեն, եթե Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն մինչեւ օգոստոս ՄՓՀՀՊ-ն «փրկելու» միջոց գտնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ