News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը քննարկում  է մեքսիկական թմրակարտելները օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներ ճանաչելու հարցը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Breitbart պորտալին տված հարցազրույցում:

ԱՄՆ առաջնորդը դրական է պատասխանել  լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը քննարկում է որոշ կարտելների  կամ դրանց կազմի մեջ մտնող հանցագործների առանձին խմբերի նկատմամբ նման միջոց կիրառելու հնարավորությունը:

«Մենք լրջորեն մտածում ենք դա անելու մասին: Իրականում վաղուց ենք մտածում այդ մասին: Դա հոգեբանական պահ է, բայց նաեւ տնտեսական», -ասել է նա:

Նա ընդգծել է, որ մեքսիկական թմրակարտելները «ահաբեկչական կազմակերպություններ» է համարում:

«Մեքսիկան, ցավոք, կորցրել է վերահսկողությունը կարտելների նկատմամբ», - հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ անցյալ տարի Մեքսիկայում 42 հազար մարդ է սպանվել:

«Այս երկիրն աշխարհում ամենավտանգավորն են համարում», - ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ