Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները քիչ առաջ բացեցին Թումանյան փողոցն ու վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները (ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքապետարանն այժմ տրակտորով հերթով քանդում է սրճարանները։
«Ո՞վ եք դուք արա, նախկիններից ոչնչով չեք տարբերվում, ո՞ւր ա վարչապետը, ո՞ւր ա քաղաքապետը»,- բացականչում են ցուցարարները։
Սրճարանների ներկայացուցիչները վաղ առավոտից հանդիպում են պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։