News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 13-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առեւտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին (Mohammed Hashim Abdul Majeed)։ Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ նախարար Աբդուլ Մաջիդը նշեց, որ ներկայումս բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել առեւտրատնտեսական ծավալներում փոխադարձ առաջընթաց գրանցելու ուղղությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առեւտրի բնագավառում առկա համագործակցության հեռանկարներին՝ մատնանշելով, որ այդ նպատակն իրագործելու համար խիստ կարեւոր է գործարարների համաժողովներին եւ փոխադարձաբար տնտեսական ուղղվածություն ունեցող ցուցահանդեսներին մասնակցությունը։ Նախարար Աբդուլ Մաջիդը, մասնավորապես ընդգծեց հայկական ընկերությունների՝ հոկտեմբերին կայանալիք Բաղդադի միջազգային տնտեսական ցուցահանդեսին մասնակցելու կարեւորությունը։ Արձանագրվեց, որ առկա է մեծ ներուժ առեւտրի ծավալներն ավելացնելու համար՝ հատկապես ապագայում Հայաստանից դեպի Իրաք ուղղությամբ ցամաքային ճանապարհի բացման պարագայում։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին պատշաճ կերպով նախապատրաստվել նաեւ տարեվերջին տեղի ունենալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներին՝ վերանայելով նաեւ համապատասխան իրավապայմանագրային երկկողմ փաստաթղթերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ