News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետրանի բնապահպանական վարչությունը ունի կանաչապատման լայնածավալ ծրագրեր։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Օղակաձեւ զբոսայգում գույքագրվում եւ իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի մասին հստակություն մտցվի։ Նուբարաշենում ծավալուն անտառ հիմնելու ծրագիր կա»,–նշեց նա։

Հարցին՝ Օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարաններ են ապամոնտաժվելո՞ւ, քաղաքապետի մամուլի քարտուղարը դրական պատասխանեց. «Գործընթացը շարունակական է լինելու, դետալների մասին կիմանանք ընթացքում, այս պահին այդ դետալների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ դրանք չկան»։

Նա նաեւ անդրադարձավ հարցին, թե երբ են քաղաքացիները Օպերայի հարակից տարածքում կառուցված սրճարանների տեղում տեսնելու կանաչապատ տարածք. «Կոնկրետ արդյունք քաղաքացիները կտեսնեն հաջորդող շաբաթների ընթացքում։ Այս սեզոնին կտեսնեն կանաչապատված տարածքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել