News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության գործողությունները փողոցը բացելու ուղղությամբ իրավաչափ չէին։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով երեկ Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների կողմից փակված Թումանյան–Մաշտոց փողոցը բացելու ոստիկանության գործողությունների մասին։

«Այս հավաքը կարելի է համարել ինքնաբուխ։ Մեր հաշվարկներով՝ այնտեղ 100 հոգուց ավելի մարդ չկար, իսկ ոստիկանության թիվը մոտ 2 անգամ ավելի շատ էր, ինչը համաչափ չէր՝ ըստ հավաքների մասին միջազգային օրենքների»,–նշեց նա։

Իրավապաշտպանը պնդում է՝ ցուցարարները իրենց ձայնը տեղ հասցնելու համար կարող էին մինչեւ 6 ժամ փողոցը փակել. «Երբ ցուցարարները փողոցը փակեցին, հարց էր առաջանում՝ իրավաչափ էր դա՞, թե՞ չէ։ Քանի որ հավաքն ինքնաբուխ էր, եւ նրանք իրենց ասածն ու ձայնը պետք է տեղ հասցնեին, ըստ միջազգային օրենսդրության եւ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի որոշման՝ նրանք իրավունք ունեինք մինչեւ 6 ժամ փողոց փակել, սա սխալ է համարել ոչ իրավաչափ»։

Նա պնդեց՝ փողոց բացելու Ոստիկանության գործողություններն ու քաղաքացիներին բերման ենթարկելը նրանց կողմից իրավաչափ չէր. «Ոստիկանությունը սկսել է փողոցը բացել եւ 22 հոգի բերման է ենթարկվել, որի հիմքը եղել է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը, սակայն օրինական պահանջների մասին խոսք գնալ չի կարող։ Ոստիկանության գործողությունները փողոցը բացելու ուղղությամբ իրավաչափ չէին, նրանք առնվազն պետք է 6 ժամ սպասեին»։

Սակայն, իրավապաշտպան ընդգծեց, որ ուժի կիրառոումը եղել է ոչ շատ բիրտ։

«Հատուկ վնասելու ուղղությամբ ոստիկանությունը չի աշխատել։ Լրատվամիջոցներն էլ ազատ աշխատում էին, եւ նրանց նկատմամբ չի եղել բռնություն»,–եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ