News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը

Ամերիկացի, շվեդ եւ չինացի ինժեներների համատեղ նախագծի արդյունքը կվադրոկոպտերն է, որն ունակ է թռչունների նման նստել ծառերի ճյուղերի վրա: Այդ ունակությունը թույլ է տալիս դրոնին խնայել մարտկոցի լիցքը, օրինակ, լրտեսական առաքելություն իրականացնելիս, հաղորդում է Planet-today-ը:

Մշակման վերաբերյալ նյութը հրապարակվել էր Science Robotics պարբերականում: Գիտնականները գրում են, որ այդ սարքը հիմնականում նախատեսված է տեսախցիկի միջոցով դիտարկումներ կատարելու համար, այդ պատճառով ճյուղերի եւ դրանց նման այլ առարկաների վրա նստելու ունակությունը շատ օգտակար է:

«Ցանկացած դրոնի թռիչքի տեւողությունը կախված է մարտկոցի հզորությունից, որի ծավալը շատ սահմանափակ է: Հետեւաբար, բավականին բարդ է ստեղծել մուլտիկոպտեր, որը գտնվում է օդում կես ժամից շատ ավելի երկար ժամանակ: Գոյություն ունեն հիբրիդային դրոններ, որոնցում օգտագործված են ներքին այրման շարժիչի վրա գեներատորներ, սակայն դրանց օգտակարության ցուցանիշն ավելի ցածր է»,-պատմում է Հոնկոնգի համալսարանի աշխատակից Ֆու Չժանը:

Մտածելով դրոնի ինքնավարության բարձրացման միջոցների շուրջ՝ գիտնականները Ֆու Չժանի ղեկավարությամբ ուշադրություն են դարձրել թռչունների վրա, որոնք նստում են ճյուղերին եւ լարերին հանգստանալու համար:

Դրոնն ունի հատուկ ամրակներ, որոնց միջոցով կարող է նստել ճյուղերին եւ հանսգտանալ, այսինքն՝ անջատել մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչները՝ առանց դիտարկման հիմնական առաքելությունը դադարեցնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ