News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Արցախի տնտեսական զարգացման համար կան որոշ օբյեկտիվ խոչընդոտներ. Նախ կարգավորված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունները, Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ որպես անկախ երկիր, ինչն իհարկե ստեղծում է օբյեկտիվ դժվարություններ այլ երկրների, տնտեսական շրջանակների հետ կապերի զարգացման ու հզորացման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ դրանք անհաղթահարելի խոչընդոտներ չեն։

Նրա խոսքով, դա ինչ-որ տեղ կարող էն նաեւ խթան հանդիսանալ, որ ավելի արդյունավետ օգտագործվեն ներքին ռեսուրսները։

«Ունենք հեռանկարային ճյուղեր եւ կարող ենք դինամիկ տնտեսական աճ ապահովել երկար տարիներ»,- ընդգծեց նա, հավելելով, որ տնտեսական զարգացման համար պետք է ստեղծվի համապատասխան հիմք, պետություն պետք է ունենա ընդհանուր տեսալական եւ իրականացնի քաղաքականությունը։

«Տնտեսական զարգացման քաղաքականության սկզբունքների հիմքում պարզ գաղափարներ են ընկած՝ հատկապես մեր նման երկրի համար։ Որպեսզի կարողանանք նորմալ տնտեսական զարգացում ապահովել, պետք է մի շարք սկզբունքներ որդեգրել, որը թույլ կտա նույնիսկ անապատում տնտեսություն զարգացնել, ինչպես արել են շատ երկրներ»։

Նա առաջարկում է նախ հավասար պայմաններ բոլորի նրանց համար, ովքեր ուզում են տնտեսական գործունեությամբ զբաղվել, հատուկ ուշադրություն դարձնել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, աշխատանքով ապահովել հասարակության լայն խավերին եւ բացառել հովանավորչությունը. չլինեն յուրայիններ եւ ոչ յուրայիններ եւ խուսափել տնտեսական կաստային համակարգի ձեւավորումից, որպեսզի տնտեսական ապարտեիդ տեղի չունենա, որը հասարակությունը բաժանում է լավերի ու վատերի։

Ըստ Դ. Բաբայանի, տնտեսական ապարտեիդը բերելու է սոցիալական ապարտեիդի, որն էլ քաղաքական ապարտեիդի, իսկ վերջինը կործանարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել