News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Google տեխնոհսկան արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը մեղադրել էր ընկերությանը Չինաստանին եւ դրա բանակին օգնելու մեջ, հաղորդում է Fox News –ը՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Վիվիան Սալամայի թվիթերյան գրառմանը:

«Մենք չենք աշխատում չինացի զինվորականների համար: Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների կառավարության համար՝ ներառյալ պաշտպանության նախարարությունը, բազմաթիվ ոլորտներում՝ այդ թվում՝ կիբերանվտանգությունը, ռեկրուտինգն ու առողջապահությունը»,-գրել է Սալաման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր ընկերությանը Չինաստատին եւ չինական բանակին օգնելու մեջ:

«Google-ն օգնում է Չինաստանին եւ դրա բանակին, սակայն ոչ ԱՄՆ-ին: Դա սարսափելի է: Լավ լուրն այն է, որ նրանք օգնել են անազնիվ Քլինթոնին, այլ ոչ Թրամփին: Ի՞նչ է ստացվել դրա արդյունքում»,-շաբաթ Ամերիկայի առաջնորդը գրել էր իր Twitter-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել