News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Բնապահպանության նախարարությանը եւ ԱԻՆ-ին աջակցության նախագծի տրամաբանությունը կլիմայի փոփոխությունների բացասական հետեւանքների կանխմանն աջակցելն է։ Այս մասին մարտի 18-ին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում, «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասել է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

Նրա խոսքով՝ հենց Ռուսաստան-ՄԱԿ ԶԾ թրաստային ֆոնդի կլիմայական պատուհանի շրջանակում է հատկացվել ֆինանսավորումը նախագծի իրականացման համար։

«Սա այն դեպքն է, որբ մենք ոչ թե պարզապես խոսում ենք կլիմայի փոփոխության նշանակալիության մասին, այլ նաեւ ջանում ենք ինչ-որ կոնկրետ բան անել, որպեսզի երկիրը կարողանա ավելի արդյունավետ հաղթահարել երբեմն եղանակային անկանխատեսելի երեւույթների հետեւանքները, որոնցից շատերը կապված են կլիմայական փոփոխությունների հետ»,- ընդգծել է Մարիասինը։

Միաժամանակ, նա նշել է, որ այս համագործակցությունն ավելի լայն ծրագրի մի մասն է, որը վարում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը։

«Նախարարությունն այս հատվածի երկարաժամկետ եւ ռազմավարական տեսլական ունի. բնապահպանական քաղաքականության զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվող ինստիտուտների որակի բարձրացում համաշխարհային մակարդակի, եւ սա նույնպես մի բաղադրիչ է այս աշխատանքում։ Ուստի, ես ցանկանում են շնորհակալություն հայտնել Հայաստանի բնապահպանության նախարարությանը եւ անձամբ նախարար Էրիկ Գրիգորյանին այն մշտական աջակցության համար, որը մենք զգում ենք, այդ թվում եւ գլոբալ մակարդակով»,- ասաց Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչը։

Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ