News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առնվազն մեկ հնդիկ զինվորական զոհվել, եւս երեքը վիրավորվել են Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու եւ Ջամու եւ Քաշմիր նահանգի կրակակոծման հետեւանքով, տեղեկացրել Hindustan Times է թերթը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Պակիստանի բանակը հրազենից եւ ականանետերից երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 05.30-ին գնդակոծել է  Ռաջաուրի օկրուգի Սանդերբանի սեկտորը։ Հնդիկ զինվորականները պատասխան կրակ են բացել։ Փոխհրաձգությունը տեւել է երկու ժամ։ Կիրակի օրը պակիստանցի զինվորականները նույնպես գնդակոծել են հնդկական տարածքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ներկայում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեև լարվածությունը պահպանվում է փետրվարի 14-ին հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգում հնդկական ուժայինների շարասյան վրա գրոհի հետեւանքով։ Հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ