News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գազից թունավորման դեպքերի հիմնական պատճառը ծխահեռացման եւ օդափոխության համակարգերի բացակայությունն է կամ անսարքությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 18–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը։

Նրա խոսքով՝ նույնիսկ գազասպառման սարքերի անսարքության դեպքում եթե ծխահեռացման եւ օդափոխության համակարգերն աշխատեն, թունավորում չի լինի։

Մասնագետի խոսքերով միայն ծխահեռացումը բավարար չէ, զուգահեռ պետք է աշխատի նաեւ օդափոխության համակարգը, երբ դա խախտվում է, շատ արագ մթնոլորտում տեղի է ունենում CO2-ի թափանցում՝ առաջ բերելով թունավորում։

Ըստ Խաչունցի՝ անվտանգության կանոնների պահպանման առումով հասարակությունում դրական տեղաշարժ չկա. «Կան հսկող սարքեր, որոնք տեղադրվում են, գիտակից մարդը, երբեք դա չի անջատի, որոշ մարդկանց թվում է, որ դա անջատում ես ու տնտեսում ես էլեկտրաէներգիա, եւ դա պետք չէ ընդհանրապես, իսկ դա շատ կարեւոր է, շատ պետք է։ Դա այն սարքն է, որը կարող է կանխել ծանր հետեւանքը»։

Մասնագետը կարեւոր համարեց նաեւ ժամանակին ծխատարի մաքրման աշխատանքի իրականացումը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, գազի արտահոսք է նկատվել պետք է անմիջապես անջատել գազը, չմիացնել և չանջատել էլէկտրաէներգիան և օդափոխել տարածքը։

Տպել
Ամենաշատ