News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանություններն արդյոք մոնիտորինգ անցկացրե՞լ են՝ հասկանալու համար ժողովրդի շրջանում հասունացող դժգոհության ալիք կա, թե ոչ։

«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա։ Ես սա ասում եմ որպես արձանագրում, եւ մենք առաջիկա հինգ տարիներին կտեսնենք՝ հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա»,–նշեց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններից 3 ամիս է անցել, ապա շեշտեց, որ աշխարհի ոչ մի երկրում լրագրողը այդպիսի հարց չէր տա. «Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ ընտրություններից երեք ամիս հետո լրագրողը վեր կենա, ասի՝ դուք մոնիտորինգ արե՞լ եք  ժողովրդի շրջանում ձեր վստահության մասին։ Երեք ամիս առաջ այդ քաղաքական ուժը հաղթել է ընտրություններում, որը միջազգայնորեն ճանաչվել է ազատ, արդար, միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։ Ոչ մեկ չի ասում՝ այ էս ո՞նց տեղի ունեցավ։ 24 տարի Հայաստանի Հանրապետությունն ամեն ընտրությունից հետո ստանում էր թուքումուր, ասում էին՝ դե գիտեք, մեր ժողովրդի մենթալիտետն ա, մեր կառավարությունը լավն ա, բայց մեր ժողովրդի մենթալիտետը վատն ա, իրանք սիրում են կաշառք վերցնել, կեղծել, լցոնել, հիմա բոլորը մոռացել են, ոչ մեկ չի ասում էդ ինչ եղավ, էդ ի՞նչ կախարդական փայտիկ էր, որ մի գործողության արդյունքում միջազգային հանրությունը, ուր գնում ես, ասում է՝ ՀՀ–ում ընտրություններն անցել են ազատ ու արդար, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան»։

ՀՀ վարչապետը համոզված է՝ եթե այսօր ընտրություններ տեղի ունենային, «Իմ քայլը» դաշինքը ավելի մեծ տոկոսով կհաղթեր։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երեք սենյակներից է տարածվում այն տեղեկությունը, թե Հայաստանում անկայուն իրավիճակ է. «Երբ գրում են Հայաստանում ներքաղաքական խմորումներ են, տուրբուլենտություն է, այդ ամեն ինչը տեղի է ունենում 3 սենյակում, եւ ես այդ սենյակների տեղը գիտեմ։ Այս 3 սենյակներում գործող անձանց մի մասը արագ–արագ գալիս, մեզ պատմում է, թե այնտեղ ինչ է տեղի ունենում»։

Լրագրողի հարցին, թե որոնք են այդ երեք սենյակները, Փաշինյանն ասասց. «Ես հո թվաբանական առումով չեմ ասում, ես այլաբանորեն եմ ասում, պետք չէ ամեն ինչ բառացի հասկանալ։ Կարող է 4-ն էլ լինի, 5-ն էլ լինի»։

Վարչապետը, սակայն, վստահ է՝ Հայաստանում անկախության ողջ ընթացքում ներքաղաքական իրավիճակը երբեք այնքան կայուն չի եղել, որքան հիմա. «Սա ռեպրեսիվ կայունություն չէ, ժողովրդավարական կայունություն է»։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ