News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 19–ին, այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե ի վերջո, ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը՝ վարչապետի՞ կինը, թե՞ նախագահի։

«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե դրանք ինչ քննարկումներ են, Հանրապետության առաջին տիկնոջ, Հանրապետության առաջին տղամարդու: Մի ժամանակ էլ կար քննարկում Հայաստանում միակ տղամարդու մասին: Դրանից պրծանք, հիմա էլ Հանրապետության  միակ կնոջ քննարկո՞ւմ ենք մտել: Սա ի՞նչ թեմա է։ Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է, եւ յուրաքանչյուր հայաստանցու համար հանրապետության առաջին պարոնն իր ամուսինն է։ Բոլոր նրանց համար, որոնք դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին ու առաջին պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիքներ ձեւավորել»,– ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ