News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես Անվտանգության խորհրդի նիստին նախօրդ օրվա առավոտյան եմ գնացել Ստեփանակերտ, եւ մենք այդ ողջ օրվա ընթացքում տարբեր ֆորմատի քննարկումներ ենք ունեցել, որովհետեւ մեզ անհրաժեշտ էր ճշգրիտ գործողություն անել: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու էր բացակայում նախագահ Արմեն Սարգսյանը Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին:

«Եւ թե մենք ինչ եւ ինչ շրջանակում պետք է անենք եւ ինչ ֆորմատով, դա որոշվել է միայն նախորդ օրը ուշ երեկոյան: Երբ հստակ որոշվել է՝ ինչ պետք է տեղի ունենա, ցավոք սրտի, այո, այդպես է եղել, եւ այլ կերպ չէր կարող լինել բազմաթիվ գործոնները հաշվի առնելով: Այդ ժամանակ, ես վերցրել եմ հեռախոսը եւ զանգել Արմեն Սարգսյանին, ցավոք ինձ չի հաջողվել կապ հաստատել չգիտեմ ինչ պատճառով, որից հետո ես Անվտանգության խորհրդի քարտուղարին եմ հանձնարարել, որ հանրապետությն նախագահին զանգի եւ հրավիրի ԱԽ նիստին: Այդ պահին իմ սովորական գործիքները ձեռքի տակ չէին, որ կարողանայի արագ հանձնարարել… Այդտեղ ուղղաթիռային սկանդալ էլ կար. քանի որ պաշտպանության նախարարը պետք է հաջորդ օրը ուղղաթիռով գար, ԱԽ քարտուղարին հանձնարարել էի ասել նախագահին, որ հաջորդ օրը պաշտպանության նախարարի հետ ուղղաթիռով գալ: Հետո առիթ չեմ ունեցել քննարկելու, թե ինչու չի եկել»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե արդոք վարչապետն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանին որպես նախկին իշխանության կադր, Փաշինյանն ասաց. «Ես նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես հանրապետության նախագահ, ով ունի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններ: Կարծում եմ, որ մենք փոխադարձ հարգանքով ենք վերաբերվում այդ լիազորություններին, եւ մենք այդ թեմայով մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել եւ շատ հստակ արձանագրել ենք, թե ինչպիսինն է այսօր իրավիճակը, ինչպիսինն են սահմանադրական կարգավորումները»:

Տպել
Ամենաշատ