News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել է տիեզերքում կոնֆլիկտների ռիսկերի մեծացման մեջ: Մասնավորապես՝ հակաարբանյակային զենքի մշակման ճանապարհով, փոխանցում է AFP-ն:

Ժնեւում փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում 25 կառավարությունների փորձագետների մասնակցությամբ, ներառյալ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի, որոնք ուղղված են տիեզերական տարածությունում սպառազինության մրցավազքի կանխման համար իրավաբանորեն պարտավորեցնող տեքստի հիմքի ստեղծմանը:

ՄԱԿ զինաթափման համաժողովում ելույթ ունենալիս ԱՄՆ փոխպետքարտուղար Իլեմ Փոբլեթեն հարց է հնչեցրել՝ բանակցություններին որքա՞ն անկեղծորեն են հավատարիմ Չինաստանն ու Ռուսաստանը. «Մենք ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում տիեզերական տարածությունում սպառազինության մրցավազքի կանխմանը, երբ մշակում է ցամաքային բազավորման հակաարբանյակային զենք»:

Նա Ռուսաստանին մեղադրել է նաեւ լազեր մշակելու փորձերի մեջ, որոնք կկարողանային «արբանյակները կուրացնել կամ վնասել»:

Չինաստանին դիմելով՝ նրան մեղադրել է մի շարք հակաարբանյակային հնարավորությունների մշակման մեջ, ներառյալ խլացուցիչներ եւ ցամաքային բազավորման հրթիռներ, որոնք նախատեսված են «ցածր մերձերկրային ուղեծրով արբանյակներին» թիրախավորելու համար:

«Սա հաշվի առնելով՝ դժվար է որոշել Չինաստանի մտահոգությունների անկեղծությունը՝ կապված տիեզերքում սպառազինության մրցավազքի կանխման հետ»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել նոր ռազմական ստորաբաժանում ստեղծել, որը կզբաղվի բացառապես տիեզերքով: Պենտագոնը Կոնգրեսին առաջարկ էր ներկայացնելու այս ամսվա սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սատուռնի արբանյակի վրա կարող են հեղուկ մեթանի գոլորշացող լճեր լինել
Հնարավոր է, որ Սատուռնի արբանյակի վրա չորացող լճեր լինեն...
SpaceX-ը ծովում կորցրել է Falcon Heavy-ի բլոկը
SpaceX-ում վստահեցրել են, որ իրենց համար կարեւորը մարդկանց անվտանգությունն է․․․
Արաբական Միացյալ Էմիրություններից առաջին տիեզերագնացը ուղեծիր կուղեւորվի սեպտեմբերի 25-ին
Էմիրություններից առաջին տիեզերագնացը, որի անունը կհայտարարվի մայիսին, ուղեծրում կմնա ութ օր․․․
Իսրայելի տիեզերական սարքը Լուսնի վրա վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել
Մինչ այդ, ինչպես հայտնի է հեռարձակումից, սարքը վայրէջք կատարելիս կորցրել է կապը Երկրի հետ․․․
Իսրայելի օդանավակայանը դեպի Լուսին թռիչքը ներառել է էլեկտրոնային չվացուցակում
Հաջողության դեպքում Իսրայելը կդառնա Լուսնին հասած չորրորդ երկիրը․․․
Սենսացիոն լուսանկար․ Գիտնականները առաջին անգամ լուսանկարել են «սեւ խոռոչի» իրադարձությունների հորիզոնը (ֆոտո)
Սա այնքան կարեւոր նորություն է գիտական աշխարհի համար, որ լրագրղներին հայտնել են մամուլի ասուլիսում․․․