News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թեեւ առեւտրի նկտամամբ  Վաշինգտոնի «եսասեր» մոտեցումն անկայուն  է, դեռ վաղ է խոսել այն մասին, որ ԵՄ-ԱՄՆ բանակցությունները ձախողման են դատապարտված: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը, հաղորդում է Reuters-ը:

Թրամփի վարչակազմը կոշտ սակագներ է սահմանել պողպատի եւ ալյումինի ներկրման համար եւ Չինաստանի հետ առեւտրային պատերազմ  սկսել՝ փորձելով շտկել անբարենպաստ պայմանները, որոնք տարեկան ավելի քան կես տրիլիոն դոլարով նպաստում են ԱՄՆ-ի առեւտրային հավասարակշռության դեֆիցիտին:

Եվրահանձնաժողոըվ, որը առեւտրային համաձայնագրերի մասին բանակցում է ԵՄ-ի անունից, անցած տարվա հուլիսից բանակցություններ է վարում ԱՄՆ իշխանությունների հետ՝ ձգտելով առեւտրային գործարք կնքել:

Ներկայումս ԵՄ երկրների կառավարությունները քննարկում են Հանձնաժողովի բանակցային մանդատի մանրամասները, իսկ  Վաշինգտոնը ստիպված կլինի մինչեւ մայիսի կեսերը որոշել ` ներդնել արդյոք եվրոպական ավտոմեքենաների ներմուծման համար մաքսատուրքեր:

«Դեռ վաղ է ասել, որ մեր առեւտրային քննարկումները դատապարտված են ձախողման», - հերթական ճեպազրույցում ասել է Կատանյեն : «Մի քանի մակարդակով քննարկումներ են ընթանում եւ մենք, ի վերջո, կարող ենք որոշակի պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի հետ, սակայն եկեք չխորանանք այդ հարցում», - ասել է նա, հավելելով, որ գործարքը երկու կողմերից էլ բարի կամքի դրսեւորում եւ  քաղաքական կապիտալ կպահանջի:

Պատասխանելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման  մասին հարցին `նա նշել է, որ դա խնդրահարույց է: «Ճապոնիան, Չինաստանը եւ ԵՄ-ն պատրաստ են բարեփոխել ԱՀԿ-ն, ԱՄՆ-ն շահագրգռված չէ դրանում, բայց պատրաստ է համագործակցությանը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ