News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2018 թվականի աշնանը Չինաստան ժամանելուց հետո կորած Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյի կինը հայտարարել է իրեն առեւանգելու փորձի մասին, հայտնում է Lyon Mag-ը:

Լիոնի դատախազության տեղեկություններով՝ Գրեյս Մենը գերատեսչությանը գանգատ է ներկայացրել, որում նշել է անձանց խմբի կողմից առեւանգման փորձի մասին: Նշվում է, որ միջադեպի քննությունը դեռեւս չի սկսվել:

Նախկինում կինը երեխաների հետ Ֆրանսիայում քաղաքական ապաստան էր խնդրել, ինչպես նաեւ հայտնել էր, որ իրեն սպառնում են: Նա ոստիկանության պաշտպանության ներքո է:

Մեն Հունվեյն անհետացել էր այն բանից հետո, երբ անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից Չինաստան էր ուղեւորվել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Չինաստանի իշխանությունները Ինտերպոլի նախկին նախագահին կալանավորել են կոռուպցիայի կասկածանքով, նա ստգիպված էր զբաղեցրած պաշտոնից հեռանալ:

Լրատվամիջոցները հայտնում էին, որ Մեն Հունվեյը պայմանագրեր ստանալիս իբր աջակցել է կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում աշխատող ընկերության:

Ինտերպոլի նոր նախագահ էր ընտրվել Հարավային Կորեայից Կիմ Չոն Յանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ