News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկայացված օրենքների փոփոխությունների նախագծերին Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում: Մարտի 20-ի լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովից ուղարկված նախագծերին ի պատասխան հայտնում են, որ էլեկտրոնային նամակները պաշտոնական փաստաթուղթ չեն, ուստի հնարավորություն չկա դրանցով քննարկում կազմակերպել:

Փորձագետը նշեց, որ  տնտեսական հեղափոխության իրականացման համար գլխավոր խոչընդոտներից մեկը առկա ֆինանսական համակարգն է, որը բնակչությունից «արյուն է քաշում»:

«Այս համակարգը հանգեցրել է նրան, որ այսօր քաղաքացիները հնարավորություն չունեն Նիկոլ Փաշինյանին օգնել տնտեսական հեղափոխության իրականացման հարցում», - ընդգծեց նա:

Նա հավելեց, որ մեծ խնդիր է նաեւ վարչապետի շրջապատը, որը տնտեսության համար աղետաբեր հարկային փոփոխություններ է առաջարկում.

«Հավասարաչափ հարկման համակարգը կհանգեցնի նրան, որ Հայաստանի ամենաապահով քաղաքացիների փոխարեն, որոնց թիվը տատանվում է 1700-2000-ի շրջանում, ստիպված կլինեն վճարել այլ մարդիկ:

Այդ փոփոխությունների արդյունքում բյուջեն մոտ 27 մլրդ դրամ չի ստանա», - պարզաբանեց նա: Ըստ փորձագետի, դա կհանագեցնի նրան, որ իշխանությունները կփորձեն լրացնել բացը, օրինակ գազավորված ըմպելիքների ակցիզների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ