News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ի երեկոյան առաջին անգամ ադրբեջանական պետական «Aztv» հեռուստաալիքի ուղիղ եթերով հեռարձակվել է Նովրուզին նվիրված տոնական հաղորդումը, որին մասնակցում էին զինվորականներ՝ ձեռքներին զենք։

Ուղիղ եթերը նախկին Ադրբեջանական ԽՍՀ Ջեբրայիլի շրջանի Չոջուք Մարջանլի գյուղից էր, որը 1994-ից Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ է, սակայն իշխանությունների կողմից ներկայացվում է որպես 2016թ․ ապրիլին «հայկական զավթիչներից ազատագրված» տարածք։  Երբ 2016թ․ ապրիլին հայկական ուժերը թողեցին Լելե Թեփե բարձունքը, Ադրբեջանի իշխանությունները սկսեցին մեծ թափով  բնակեցնել Չոջուք Մարջանլին (մտնում է կորցրած 800 հա-ի մեջ)։

Հենց այստեղից էր առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվում տոնական համերգը, որի ընթացքում հաղորդավարները, որոնք ուղղակիորեն ենթարկվում են նախագահի աշխատակազմին, համերգային համարների միջեւ հնչեցնում էին ռազնատենչ հայտարարություններ․ «մեր տոնական համերգը վարում ենք ղարաբաղյան հողերից», «իմացե՛ք, սա միայն սկիզբն է, շատ քիչ ժամանակ է մնացել մինչեւ այն պահը, երբ մենք կազատագրենք մեր հողերը», «շատ շուտով մեր ազգային Նովրուզը կտոնենք ազատագրված տարածքներում» եւ այլն․․․

Համերգային ծրագիրը ընդհատվում էր «Aztv» հեռուստաալիքի «Խաբարլար» լրատվական ծրագրի թղթակիցների հարցազրույցներով, որոնցում եւս քաղաքացիները վստահություն էին հայտնում «Ղարաբաղի մոտալուտ ազատագրման» վերաբերյալ։ Համերգն ավարտվել է կեսգիշերից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել