News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց ԿԳՆ-ի ենթակայության ներքո գործող «Բերդի պետական քոլեջ» եւ «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Բերդ քաղաքում «Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը», ի տարբերություն «Բերդի պետական քոլեջի», գործում է գերբեռնված, ինչը հնարավորություն չի ընձեռնում հաստատությունում ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջից ելնելով նոր մասնագիտություն:

Այս ՊՈԱԿ-ների օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Բերդի պետական բազմագործառութային քոլեջում» կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավեն շենքային պայմանները, հնարավորություն ընձեռնելով պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների  կրճատումներ, մասնավորապես վարչական եւ ուսումնաօժանդակ: Դասախոսական կազմի փոփոխությունները պայմանավորված կլինի նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ