News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպացիների մեջ առավոտյան ամենաուշն արթնանում են հույները՝ համաձայն ինտերակտիվ քարտեզի, որը կազմվել է SleepCycle բջջային հավելվածի հիման վրա, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Արթնանալու ժամանակով հույները երկրորդն են աշխարհում. նրանք արթնանում են միջինը 08.18-ին, իսկ նրանցից ավելի ուշ արթնանում են միայն Սաուդյան Արաբիայի բնակիչները՝ 08.22-ին։

Եվրոպացիներից անկողնում մլուլ տալ ամենից շատ սիրում են նաեւ պորտուգալացիները (նրանք արթնանում են 08.10-ին) ու իսպանացիները (07.55)։

Իսկ «արտույտներ» են Կենտրոնական Եվրոպայի բնակիչները. առաջինն արթնանում են սլովենները (07.03), հետո սլովակները (07.05) եւ հունգարները՝ 07.10։

Հույները քնում են մյուս եվրոպացիներից ամենաուշը՝ 00.52-ին։ Դա աշխարհում չորրորդ ցուցանիշն է, ավելի ուշ քնում են Իրանի բնակիչները (01.12), Հարավային Կորեայի եւ Թուրքիայի (01.01) ու Թայվանի (0.53) բնակիչները։

Եվրոպայում բոլորից շուտ քնում են դանիացիները. նրանք լույսը հանգցնում են 23.26-ին։ 23.28-ին քնում են շվեդները, երրորդը՝ 23.41, բիտանացիներն են։

Բայց Եվրոպայի բնակիչների մեծ մասը քնում է կեսգիշերից հետո։ «Բվերի» մեջ, հույներից բացի, նաեւ պորտուգալացիներն են, որոնք առույգ են մինչեւ 0.47-ը, եւ իսպանացիները՝ 0.34։

Քարտեզը կազմվել է աշխարհի 60 երկրների, այդ թվում Ռուսաստանի, 920 հազար օգտատերերի տվյալների հիման վրա։ Ռուսները քնում են 0.35-ին եւ արթնանում 07.49-ին։

Ինչպես նշում են քարտեզը կազմողները, նրանց տվյալներով՝ ժամանակակից մարդը քնում է միջինը 7,5 ժամ օրական, իսկ դա, ըստ ԱՀԿ-ի, մի փոքր քիչ է իդեալականից՝ 8 ժամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ