News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն հեղափոխության մեկ տարին լրանում է, բայց ոչ մի բան չի փոխվել, միայն վատացել է։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։

«Եթե Նիկոլին թվում էր, թե իր իշխանության գալով կյանքը կանգնելու էր, երկրագունդը չէր պտտվելու, ինքը չարաչար սխալվում է, ինքը ճգնաժամը երկրում խորացնում է, եւ մենք մի քանի ամսից հանցագործություն ենք գրանցելու։ Ինքը գտնվում է վատ վիճակում եւ Աստված չանի՝ այդ վատ վիճակն անդրադառնա Հայաստանի վրա»,–նշեց նա։

Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը լցված է օտարերկրյա գործակալներով, նախ պետք է իրենից սկսի։ «Եթե խոսում ես գործակալներից, նախ քեզանից սկսի, թե դու ով ես։ Ես սա մեկ դերասանի թատրոն եմ համարում, սցենարը միջինից բարձր է գրված, սցենարիստները մի քանիսն են եղել, հիմնականում՝ տիկին Լարիսան։ Տիկին Լարիսան էլ է ասում, որ ինքը կանգնած է եղել հեղափոխության ակունքներում։ Եթե վարչապետն անկեղծանա հպարտ քաղաքացիների առաջ, պարզ կդառնա, թե ինքն ով է։ Եթե այդպես չէ, դու ինչպե՞ս ես համարձակվում սորոսականներով լցնել կառավարությունը, եթե Սորոսը Ալիեւ ավագի լավագույն ընկերն է եղել»։

Հիշեցնենք, որ Իրան կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օտարերկրյա գործակալներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
Ամենաշատ