News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպան Իրանին թիկունքից է հարվածել։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ ալաթոլլա Սայեդ Խամենեին՝ հայտնում է Mehr-ը։

Նրա խոսքերով, Եվրոպան պետք է վճռականորեն հանդես գար ԱՄՆ-ի դեմ՝ կապված իրանական միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու հետ, սակայն նա դա չի արել։ «Եվրոպական երկրները, միջուկային գործարքի հետ կապված, Իրանին թիկունքից են հարվածել»,- նշել է նա։

Խամենեին ասել է, որ արեւմտյան երկրները բռնատիրական Սաուդյան Արաբիային միջուկային պոտենցիալ եւ նույնիսկ հրթիռների արտադրման գործարաններ են տրամադրում։ Այս ամենը չի նշանակում, որ Իրանը պետք է խզի կապերը արեւմտյան երկրների հետ, ավելի շուտ դա նշանակում է, որ Իրանը չպետք է նրանց վստահի՝ ընդգծել է նա։

2015թ․ հուլիսին Իրանը եւ մի խումբ պետություններ (ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան) ստորագրել էին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համաձայնագիր՝ Համատեղ համընդգրկուն գործողությունների պլան։ Ըստ համաձայնագրի, Իրանը պետք է թույլ տար ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, իսկ Արեւմուտքի երկրներն, իրենց հերթին, պետք է քայլ առ քայլ հանեին Իրանի հանդեպ պատժամիջոցները։

Սակայն 2018թ․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այդ համաձայնագիրը համարում է «աղետալի», հայտարարեց դրանից ԱՄՆ-ի դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։

Համաձայնագրի մյուս մասնակիցները փորձում են պահպանել այն։ Եվրոպան առաջարկել է Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական գործարք, որը թույլ կտա խուսափել ամերիկյան պատժամիջոցներից։ Ենթադրվում է, որ այն կգործարկվի մինչեւ այս տարվա վերջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ