News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանում շաբաթօրյակ է, պետական այրերը, քաղաքական գործիչները, տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ մաքրում–հավաքում են  մայրաքաղաքի տարածքներ, նաեւ ծառ են տնկում։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւս մասնակցում է շաբաթօրյակին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ  դեմ չէ Խորհրդային միության շրջանում ձեւավորվա շաբաթօրյակը կյանքի կոչելու գաղափարին եւ գտնում է, որ այն պետք է հիմք ընդունել եւ շարունակել. այժմ էլ շատ լավ նախաձեռնություն է. մաքրություն եւ ծառատունկ։

Նաեւ գտնում է, որ շրջակա միջավայրի, քաղաքի մաքրության եւ կանաչապատման մշակույթն է պետք առհասարակ ձեւավորել. «Պետք է նման վերաբերմունք ունենալ՝ քաղաքը կոկիկ եւ կանաչ տեսնելու վերաբերմունք»։

Եվ ըստ նրա, պատահական չէ, որ հենց քաղաքական գործիչներն են այսօր մասնակցում շաբաթօրյակին՝ օրինակ ծառայելով։

«Ես դպրոցական հասակից միշտ էլ մասնակցել եմ շաբաթօրյակներին»,– ասաց Վահե Էնֆիաջյանը, հավելելով, որ ամենայն հավանականությամբ այսօր բարդի է տնկելու։

Տպել
Ամենաշատ