News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եգիպտացի երգչուհի Շերին Աբդել-Վահաբին արգելել են հայրենիքում ելույթ ունենալ խոսքի ազատությանը վերաբերող նրա քննադատությունից հետո, հայտնում է Associated Press-ը:

Այս որոշումն ընդունվել է համացանցում հոլովակի հայտնվելուց հետո, որում երգչուհին Բահրեյնում ելույթի ժամանակ հայտարարել է. «Այստեղ ես կարող եմ ասել այն ամենը, ինչ ցանկանում եմ: Եգիպտոսում ցանկացածին, ով խոսում է, բանտ են նստեցնում»:

Եգիպտոսի Երաժիշտների միության պատասխանը հայրենիքում նրա ելույթների արգելքն էր եւ հարցաքննության կանչելը:

Իրավաբան Սամիր Սաբրին, որը հայտնի է հայտնի մարդկանց դեմ դատական հայցերով, երգչուհուն մեղադրել է «Եգիպտոսին վիրավորելու եւ կասկածելի իրավական կազմակերպություններին Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու համար հրավիրելու մեջ»:

Փոփ աստղին անցյալ տարի 6 ամսվա բանտարկության էին դատապարտել համանման հոլովակի համար, որում նա կատակով հայտարարում է, որ Նեղոսն աղտոտված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ