News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Քաղաքացու օրը պետք է լինի համազգային խրախճանքի օր, որը պետք է նշել խորովածով, խաշլամայով, օղիով, գինիով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հարցին, թե հեղափոխությանը չմասնակցած անձինք ինչպես պետք է նշեն քաղաքացու օրը, նա նշեց, որ այդ օրը չպետք է անմիջապես կապել հեղափոխության հետ։ «Քաղաքացու օրն այն իմաստն է կրում իր մեջ, որ մարդն ազատ, անկախ է եւ ինքն է որոշում իր վաղվա օրը»։

Քաղաքացու օրը պատգամավորի համար նախեւառաջ անհատի ազատության արժեւորման օր է. «Ես գտնում եմ, որ գրեթե բոլոր քաղաքացիներն են մասնակցել հեղափոխությանը, երեւի մի քանի հազար հոգի հանենք, հետո էլ սա իր մեջ ավելի շատ բան է իր մեջ պարունակում, քան եթե կապենք հեղափոխության հետ։ Մենք պետք է կարեւորենք անհատի ազատության աստիճանը։ Անհատը պետք է ճիշտ ապրի եւ ճիշտ որոշումներ կայացնի այն ոլորտներում, որտեղ իրավասու ես»։

Հիշեցնենք, որ  օրերս կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացու օրը նշանակելու մասին» որոշման նախագծին: Այսպիսով՝  ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքերում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Գործադիրի ընդունած որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Ոմանք սա գնահատում են որպես հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հերթական քայլ։ Այս առնչությամբ դժգոհություն էին հայտնել նաև Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները, որոնք դեռևս յոթ ամիս առաջ Փաշինյանին դիմել են ապրիլյանի զոհերի հիշատակի օր սահմանելու խնդրանքով, բայց մինչև օրս պատասխան չեն ստացել։ Շատերին վրդովվեցրել էր ԿԳ նախարարի արտահայտած այն միտքը, որ «Անկախության տոնից հետո Քաղաքացու օրը երկրորդ կարևոր օրն է»։

Տպել
Ամենաշատ