News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում դժբախտ մայրը դիմել է իր պայուսակը գողացած անձանց՝ խնդրելով վերադարձնել գոնե իր 6 տարի առաջ 2 տարեկան հասակում մահացած դստեր մազափունջը, հաղորդում է Sky News-ը:

Քրիսթի Բոլդուինն ամենուր տանում էր իր պայուսակում այդ արժեքավոր իրը, որը գողացել են իր ավտոմեքենայի նստատեղից Մեծ Մանչեսթերում՝ տեխսպասարկման կայանում:

Պայուսակը հափշտակած տղամարդը հեռացել էր ավտոմեքենայով:

35-ամյա կնոջ դուստր Էլլի Լուիզա Բոլդուինը մահացել էր 2013 թվականի փետրվարին:

«Մեր դուստրը հանկարծամահ էր եղել բրոնխիալ թոքաբորբի հետեւանքով, եւ այդ մազափունջն ամենն է, ինչ մնացել է նրանից: Խնդրում եմ, եթե որեւէ մեկը գտնի մազափունջը, որը դուք տեսնում եք լուսանկարի վրա, ճիշտ վարվեք եւ փոխանցեք այն ոստիկանության մոտակա բաժանմունք: Շնորհակալություն»,-մեջբերել է հեռուստաալիքը դժբախտ մոր խոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ