News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին Փարիզի հիվանդանոցներից մեկում սրտի վիրահատություն են կատարել:

Reuters-ը հաղորդում է, որ 48-ամյա Հարիրիին անգիոպլաստիկա են արել: Հարիրիիի անձնական բժիշկը՝ Էսսամ Յասինը հայտնել է, որ վարչապետն իրեն լավ է զգում եւ պրոցեդուրան «պրոֆիլակտիկ» միջոց է անվանել: Նրա խոսքով՝ Հարիրին Փարիզում իր տուն կվերադառնա երկուշաբթի ավելի ուշ:

Հարիրին տարածաշրջանի ամենաերիտասարդ պետության ղեկավարն է եւ Լիբանանի վարչապետ է եղել երեք անգամ՝ սկսած 2009 թվականից:

Նրա հայրը՝ Ռաֆիկ Հարիրին նույնպես Լիբանանի վարչապետ է եղել: Նա սպանվել է 2005 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ