Apple-ը ներկայացրել է սթրիմինգային Apple TV+ ծառայությունը։ Շնորհանդեսը կայացել է Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում Սթիվ Ջոբսի հիմնադրած եւ նրա անունը կրող դահլիճում՝ հայտնում է «Վեդոմոստի»-ն։
Ծառայությունը ենթադրում է օգտատերերի կողմից ընտրված հեռուստաալիքների բաժանորդագրություն։ Այնտեղ չի լինի գովազդ եւ կլինի տեսանյութերն օֆլայն դիտելու հնարավորություն։ Ցուցադրվող ալիքներից են HBO-ն, Amazon-ը, Hulu-ն։ Ծառայությունը հասանելի կլինի ավելի քան 100 երկրներում, դրանից կարող են օգտվել iPhone եւ iPad ունեցողները։ Այն հասանելի կլինի նաեւ Smart TV-ով՝ Samsung-ի, LG-ի, Sony-ի հեռուստացույցներով։