News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը «խավիարային դիվանագիտություն» անցկացնելու փոխարեն, 10 բանկա խավիար է գողացել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս տարվա փետրվարի 25-ին իր հրամանով հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովին: Նույն աղբյուրների համաձայն՝ դեսպանին հետ կանչելու պատճառն այն է, որ Դաշգին Շիկարովը յուրացրել է կառավարական նվերը, որը նախատեսված էր տիրակալ Խալիֆ իբն Զայդ ալ Նահայանի համար: Խոսքը 10 բանկա սեւ խավիարի մասին է: Ներկայումս Աբու Դաբիում Ադրբեջանի դեսպանատանն աշխատում է հատուկ հանձնաժողով, որը քննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը: Կասկածներ կան, որ այդ փողը ուղղակի յուրացվել է:

Սա ադրբեջանցի դիվանագետների կողմից թանկարժեք նվերների միջոցով դիվանագիտության ասպարեզում հաջողության հասնելու միակ դեպքը չէ: Դրա վկայությունն է ESI եվրոպական գիտահետազոտական կենտրոնի խորհրդական Գերալդ Կնաուսի հայտարարությունը, որում նշված է, որ «ավտորիտար ռեժիմները մշակել են Եվրոպական խորհրդի գործունեության մեջ ներդրվելու ակտիվ ռազմավարություն: Ամեն տարի Ադրբեջան այցելելիս տարատեսակ ծառայություններ են առաջարկվում ԵԽԽՎ 50-60 պատգամավորի: Նրանց այնտեղ թանկարժեք նվերներ են սպասում, շփումներ են հաստատվում, վճարվում են ուղեւորությունները, 5-աստղանի հյուրանոցները եւ բիզնես դասով թռիչքները»:

Կնաուսի ասածն անուղղակիորեն հաստատել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովը, որը պատմել է ադրբեջանական հյուպատոսություններում «ոչ մեծ սենյակների առկայության մասին, որոնք նախատեսված են նվերները պահելու համար՝ խավիար եւ տարբեր չափի արեւելյան գորգեր»:

Ադրբեջանի լոբբիստական ռազմավարության մասին է հայտարարում նաեւ ընդդիմադիր «Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: «Միլիոնավոր միջոցները, որոնք Ադրբեջանի իշխանությունները ծախսում են «խավիարային դիվանագիտության» համար, զուր կորել են. օրինաչափ է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւերի ընդունումը, որոնք դատապարտում են մարդու իրավունքների խախտումները եւ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են թույլ տալիս»:

«Խավիարային դիվանագիտություն» կոչվող փաստաթղթում, որը պատրաստել է  «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը, նշված է, որ Բաքուն զբաղված է ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի զեկուցողներին կաշառելով, որոնք հետեւում են Եվրոպական խորհրդին անդամագրվելիս Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Սա ավարտվել է նրանով, որ Եվրախորհրդարանը հանձնաժողով է ստեղծել՝ կոռուպցիայի ենթադրյալ փաստերի քննության համար եւ ԵԽ պատգամավորներից մեկին զբաղեցրած պաշտոնից անգամ հեռացրել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ