News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահն անկախ պաշտոնյա է եւ ինքն է որոշում ում թեկնածությունը ներկայացնի ՍԴ դատավորի պաշտոնի համար: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է ներկայացրել Գոռ Հովհաննիսյանին, ոչ թե Վահե Գրիգորյանին:

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում նախագահին խորհուրդ տալ, թե ում ներկայացնի: Նախագահը ներկայացրել է նրան, ում ներկայացրել է»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանին ճանաչում է, նա լավ փաստաբան է, իսկ Գոռ Հովհաննիսյանին չի ճանաչում:

Հարցին, թե Վահե րիգորյանը ՍԴ անդամի լա՞վ թեկնածու է, ԼՀԿ խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չտվեց. «Եթե Վահ Գրիգորյանի ՍԴ անդամության հարց կքննարկվի, ես իմ կարծիքը կարտահայտեմ: Նա լավ փաստաբան է: Քանի որ արդեն եղել է մրցակցություն եւ առաջադրվել է այլ թեկնածու, ճիշտ չեմ համարում առաջադրված թեկնածուի հետ կապված բան ասել»:

Մարուքյանն ասաց, որ Գոռ Հովհաննիսյանի առաջադրման հետ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Նշենք, որ Վահե Գրիգորյանն արդեն մեկ անգամ ՀՀ նախագահի կողմից ԱԺ-ին առաջարկվել է որպես ՍԴ դատավորի թեկնածու, սակայն դա տեղի էր ունեցել նախորդ ԱԺ-ում, որտեղ ՀՀԿ-ական մեծամասնությունը չմասնակցեց քվեարկությանը, եւ քվեարկությունը տապալվեց:

Տպել
Ամենաշատ