News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունից հետո խորհրդարանը որեւէ մեծ ռեֆորմ չի քննարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հեղափոխություններից հետո մեծ ռեֆորմներ են լինում: Դեռեւս մեծ ռեֆորմ խորհրդարանը չի քննարկել: Առաջին մեծ ռեֆորմը, որ քննարկելու ենք, կառավարության կառուցվածքն է լինելու, որը դեռ հանձնաժողովներում չի սկսել քննարկվել»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ այդ հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի իր տեսլականը ծրագրի վերաբերյալ:

«Մարդկանց կյանքը լավացնելով պետք է արձանագրվեր քաղաքացու տոն։ Հիմա, եթե ձեր  աշխատավարձը 200-ից դառնա 400 հազար, հաստատ ամեն օրը քաղաքացու օր կլիներ։ Հետեւաբար, պետք կենտրոնանալ նման բաների վրա, այսինքն՝ չկենտրոնանալ այպիսի հանգամանքների վրա, որոնք մարդու կյանքում բան չեն փոխելու»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ