News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Արվեստի հարցերով հոլանդացի խուզարկուն հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի արժեքավոր նկարը 20 տարի անց այն բանից հետո, երբ այն գողացել էին Ֆրանսիայում սաուդյան նավի վրայից։

Խուզարկու Արթուր Բրանդը Associated Press-ին հայտնել է, որ երկու շաբաթ առաջ ինքը գտել է Buste de Femme նկարը։ Նկարը, որն արժի 25 միլիոն եվրո, նա փոխանցել է ապահովագրական ընկերությանը։ Խուզարկուն նշել է, թե երբ կտավի վրայից հանել է երկու պոլիէթիլենային տոպրակները, միանգամից հասկացել է, որ դա բնօրինակն է։

Նա պատմել է, որ նկարը Անտիբ նավահանգստում զբոսանավի վրայից գողանալուց հետո ապահովագրական ընկերություններին անընդհատ կեղծ նկարներ են առաջարկել։ «Սակայն կեղծարարը երբեք չգիտի, թե ինչ տեսք ունի կտավի հակառակ կողմը»,- ասել է Բրանդը՝ չհստակեցնելով ինչ է այնտեղ եղել։ «Երբ տեսա նկարի հակառակ կողմը, համոզվեցի, որ այն իսկականն է»,- հավելել է նա։

Բրանդը նաեւ ասել է, որ նկարը շրջանառվել է Հոլանդիայի մայրաքաղաքի հանցագործ աշխարհում։ «Այն թմրանյութերի եւ զենքի գործարքներում օգտագործվել է որպես վճարման միջոց»,- ասել է նա։ Վերջիվերջո, մարդը, ում պատկանել է նկարը, որոշել է հանձնել այն եւ դիմել է Բրանդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ