News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարսի վրա կարող էր կյանք առաջանալ աստղակերպերով նրա ռմբակոծումից հետո։ Այսպիսի սցենարը քննարկվում է շնորհիվ Կարմիր մոլորակի մթնոլորտում ջրածնի առկայության, տեղեկացնում է Oane-ը։

Որոշ պայմանների պահպանման դեպքում Մարսը կարող էր բնակելի մնալ անգամ մթնոլորտի բարակելուց հետո։ Գիտնականների ինտերնացիոնալ խումբը տեղեկացրել է, որ Curiosity տիեզերասարքը Կարմիր մոլորակի լեռնաքարերի նմուշների կազմում հայտնաբերել է նիտրատների եւ ինտրիտների հետքեր։ Նման միացությունները մեծ նշանակություն ունեն մարդկանց հայտնի սպիտակուցային կյանքի պարզագույն ձեւերի կազմավորման համար։ Աստղագետները հետազոտություններ են կատարել, որոնց ընթացքում նմանակել են Մարսի մակերեսի արձագանքը աստղակերպերի մեծ քանակության հետ բախմանը։

Փորձարկումն անցկացվել է ինֆրակարմիր ազդակների օգտագործմամբ։ Ինչպես պարզվել է, նման իրավիճակում մեծանում է գեներացվող նիտրատի ծավալը։ Գիտնականների համար արդյունքը անսպասելի էր, քանի որ այդ միացության ստեղծման համար պահանջվում է թթվածին, բայց դրա բաժինը խառնուրդում շատ փոքր էր։ Ռեակցիայի կատալիզատոր է հանդիսացել ջրածինը։ Նշվում է, որ գազը կարող էր առաջ բերել Մարսի վրա տաք մթնոլորտ, որն անհրաժեշտ է հեղուկ ջրի պաշարների ձեւավորման համար։

«Ջրածնի մեծ ծավալների առկայությունը՝ որպես ջերմոցային գազի մաս մթնոլորտում, հետաքրքիր է Մարսի կլիմայի պատմությունը եւ Կարմիր մոլորակի պոտենցիալ բնակելիության հարցերը հասկանալու համար»,- ասում է երկրաքիմիկոս Ջենիֆեր Սթեռնը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ