News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիները կոպտորեն կեղծում են պատմությունը՝ 1918թ․ մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումները ներկայացնելով՝ իբրեւ ադրբեջանցիների ցեղասպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբենջանցիները, կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101-րդ տարելից։

Այս նախադասության մեջ կա առնվազն երկու սխալ։

1918թ-ի մարտին չէր կարող լինել ադրբեջանական որևէ բան՝ մշակույթ, պետություն, սպորտ, այդ թվում՝ ցեղասպանություն,քանի որ Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է "Coca Cola"- ի ստեղծումից (1886թ.) 32 տարի անց՝ 1918թ-ի մայիսին:

Ավելին,1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին՝ ադրբեջանցի ազգ գոյություն չուներ։ Այսօրվա ադրբեջանցի կոչվողները մինչև 1936թ-ի ԽՍՀՄ սահմանադրությունը պաշտոնապես կոչվում էին կովկասյան թաթարներ,թուրքեր կամ ուղակի մահմեդականներ։

Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարված հակահայկականության գաղափարով, որ չի ցանկանում Հայաստանից ու հայ ժողովրդից որևէ բանում հետ մնալ։

Այդ ամենը հասել է անհեթեթության աստիճանի և որոշեցին ունենալ իրենց ցեղասպանության օրը:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում։

1917թ-ին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո,Բաքվում իշխանության հասնելու համար պայքար էր մղվում Բաքվի խորհրդի և մուսավաթականների միջև։

Ամերիկացի պատմաբան Սմիթը նշում է, որ Բաքվի թաթարները զինվում էին և սպասում թուրքերի և մահմեդական լեգեոնի օգնությանը։

Բաքվի հայ բնակչությունը կանգնած էր ակնհայտ վտանգի առջև։ Այդ պայմաններում ռազմաճակատից վերադարձող հայկական զինվորականների մի մասը մնում է Արևելյան Հայաստանում՝ պաշտպանելու հայությանը թուրքական արշավանքներից, իսկ մի փոքր մասն էլ մեկնում է Բաքու՝ պաշտպանելու տեղի հայությանը մահմեդական թաթարների կոտորածից։

Փիթեր Հոպկիրկը նշում է, որ 1918թ-ի մարտի 30-ին թաթարները, չցանկանալով հայերի հզորացումը Բաքվում, օժանդակություն են խնդրում մահմեդական դիվիզիայից։

Նույն օրը Նարիմանովի բնակարանում բանակցելու նպատակով հանդիպում են Ստեփան Շահումյանն ու մուսավաթականների առաջնորդ Ռասուլզադեն։

Սակայն քիչ անց լուր է ստացվում, որ թաթարները կրակ են բացել ու հարձակվել Բաքվի խորհրդի հեծելազորի վրա։

Բախումներին սկիզբ են դնում ո'չ Բաքվի խորհուրդը Շահումյանի գլխավորությամբ, և ո'չ էլ Համազասպի ջոկատները։ Այսպիսի պայմաններում Բաքվի ոչ մահմեդական ժողովուրդների պաշտպանությունն իրենց վրա են վերցնում Շահումյանը, Միկոյանը և Համազասպը։

Շահումյանն այս առիթով նշել է «... Եթե մուսավաթականները գրավեին Բաքուն, նրանք սրի կքաշեին և կոչնչացնեին ողջ ոչ մահմեդական բնակչությանը»։

Բախումների ընթացքում երկու կողմից զոհվում է 3.000 մարդ։ Կրկնում եմ, զոհերը երկուստեք էին։ Եվ Ադրբեջանի ներկայացրած 30-35.000 թիվն անհեթեթություն է։

Ոչ միայն Շահումյանն է 3000 թիվը նշում,այլ նաև Սվենտոխոլսկին և Պայտը։

Բացի Շահումյանից նաև Սմիթն է նշում, որ բախումների ընթացքում սպանվել են թե կովկասյան թուրքեր, թե հայեր։

Հ.Գ. Դժբախտաբար մուսավաթականներին հաջողվեց իրականացնել իրենց նենգ ծրագրերը։

1918-ի սեպտեմբերին,կովկասյան թուրքերը Բաքվում կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի, իսկ ռուս պատմաբաններ Վոլխոնսկու և Մուխանովի տվյալներով՝ սպանվեցին շուրջ 35.000 հայեր։

Հ.Գ.Հերթական անգամ դահիճն իրեն դնում է զոհի տեղ։

Սա անթույլատրելի է»,- ասված է նրա գրառման մեջ։

Տպել
Ամենաշատ