News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմի վիրավորների մոտ իրավական ոլորտում առաջանում են խնդիրներ, մասնավորապես՝ հաշմանդամության կարգ չտալու հետ կապված, և մենք էլ փորձում ենք նրանց աջակցել: Այսօր՝ ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ապրիլյան գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության անդամ Վահե Աթանյանը:

«Ունենք բազմաթիվ վիրավորներ, որոնք ունեն և՛ առողջական, և՛ ֆինանսական խնդիրներ: Ստեղծման նպատակը՝ մեկ տանիքի տակ համախմբելն է Ապրիլյան պատերազմի գործողությունների մասնակիցներին, զբաղվել նրանց խնդիրների լուծմամբ, զոհվածների ընտանիքների հետ կապ պահպանել»,- ասաց Վահե Աթանյանը:

ՀԿ-ի անդամները նշեցին, որ կազմակերպությունում ընդգրկվում են միայն նրանք, ովքեր Ապրիլյան պատերազմի մասնակից են:

Դեռ որևէ խնդրով ապրիլյանի մասնակիցները կազմակերպությանը չեն դիմել: Վահե Աթանյանն ասաց, որ ութ ամսվա ընթացքում դժվար է ինչ-որ բանի հասնելը: Անդամների խոսքով՝ այս ամիսների ընթացքում իրենք փորձել են պատերազմի մասնակիցների վստահությունը շահել. «Շատ ՀԿ-ներ կան, որոնք վստահություն չեն ներշնչում: Այլ ծրագրեր էլ ունենք, դեռ ընթացքի մեջ են, բայց հիմա չենք խոսի, հետագայում դրանք կլուսաբանվեն»,- ասաց Յուրիդա Գաբրիելյանը: 

ՀԿ-ի անդամները ներկայացրին առաջիկա մի քանի ծրագրեր՝ այսօր՝ 19:00-ին լինելու է մոմավառություն, այնուհետև՝ երթ դեպի «Եռաբլուր»: Ապրիլի 5-ին կլինի համերգային միջոցառում՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Հրավիրված կլինեն զոհվածների ծնողները ինչպես՝ Հայաստանից, այնպես էլ՝ Արցախից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ