News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կողմից հակաարբանյակային զենքի փորձարկման ժամանակ բեկորների հետ ՄՏԿ-ի բախման հավանականությունը մեծացել է ավելի քան 40 տոկոսով, հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը:

«Մենք ժամ առ ժամ ավելին ենք իմանում բեկորների մասին, որոնք գոյացել են այդ հակաարբանյակային փորձարկման հետեւանքով: Ըստ անցյալ շաբաթվա տեղեկությունների ՆԱՍԱ-ի եւ տիեզերական գործողությունների միացյալ կենտրոնի փորձագետների գնահատմամբ՝ Միջազգային տիեզերական կայանի համար վտանգը մեծացել է 44 տոկոսով»,- ուղիղ եթերում ասել է Բրայդենսթայնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա պարզաբանել է, որ խոսքը մանր բեկորների հետ կայանի բախման սպառնալիքի մասին է:

Նա, միաժամանակ, շեշտել է, որ ՄՏԿ-ում գտնվող ՆԱՍԱ-ի տիեզերագնացները անվտանգության մեջ են եւ հավաստիացրել, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՍԱ-ն կարող է կայանի մանեւրում կատարել, բայց դա «քիչ հավանական» է համարում:

Անցյալ շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկրում արտադրված հրթիռը մերձերկրային ուղեծրում հաջողությամբ խոցել է արբանյակը: Նա այս իրադարձությունը պատմական էր որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ աշխարհում միայն երեք երկիր էին հասել նման ձեռքբերումների՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ