News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, շտապօգնության աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը չի առարկում, որպեսզի խմբի անդամների վրա համաներում կիրառվի։ Այս մասին այսօր` ապրիլի 3- ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց նա։

Տուժողը պատմեց դատարանին ՊՊԾ գնդի տարածքում հայտնվելու մանրամասները։  «Գնդի տարածքում հերթապահ եմ եղել, ասացին՝ վիրավոր կա, մտեք։ Մտա, ներսում վիրավոր կար, Սմբատը եւ Մխիթարը վիրավոր էին, առաջին բժշկական օգնություն ցուցաբերեցի։ Ներսում բոլորին հանդիպել եմ, զինված էին»,- պատմեց նա:

Նա նաեւ նշեց, որ ազատ շրջել է գնդի տարածքում, չի փորձել տարածքից դուրս գալ։ Տուժողը հայտնեց, որ գնդի տարածքում պառնալիքներ չեն հնչել։ Իսկ նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել էր, որ տարածքում տեսել է բենզինով լցված սպիտակ շշեր, ինչպես նաեւ վեց ոստիկանների, որոնց խմբի անդամները պատանդ էին վերցրել, այդ թվում՝ Օսիպյանին եւ Եղիազարյանին։

Հովհաննիսյանին նախաքննության ընթացքում ցույց են տվել «Սասնա ծռերի» անդամների լուսանկարները, եւ նա սկսել է նկարագրել նրանց, թե յուրաքանչյուրն ինչպես է իրեն դրսեւորել. «Պավել Մանուկյանը գնդի ղեկավար էր, նա մշտապես զինված էր, ղեկավարում էր խմբի մյուս անդամների գործողությունները։ Տիգրան Մանուկյանը նույնպես զինված էր, որքանով ես եմ տպավորվել՝ Տիգրանը քչախոս էր։ Իմ տպավորությամբ՝ Արեգը համարվում էր խմբի երիտասարդ անդամների առաջնորդը։ Իմ տպավորությամբ՝ Վարուժան Ավետիսյանի մեջ տղամարդկություն չկար, անինքնավստահ էր։

Թորոս Թորոսյանը բավականին չար անձնավորություն էր եւ կասկածամիտ, իսկ Աշոտ Պետրոսյանն ինձ վրա թողել է բարի մարդու տպավորություն։ Արամ Հակոբյանին տեսել եմ, որ խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Սմբատ Բարսեղյանը ակտիվ անձնավորություն էր, որն ինձ ասում էր, որ հսկում է գնդի շենքերի տանիքները, Սմբատը ուներ գնդակային վիրավորում, վնասվածք, ես իր վերքը մշակել եմ։ Սմբատը ինձ պատմել է, որ գունդը զավթելուց իր ուղղությամբ կրակել են, ինքն էլ պատմեց նա։

Տուժողը հայտնեց, որ խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ Հովհաննիսյանը առարկություններ չունի:

Հիշեցնենք, որ Համաներման մասին օրենքով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ