Մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրների պաշտպանության նախարարները հանդիպում կունենան ՌԴ-ում: Այդ մասին ուրբաթ հայտնել է ԱՊՀ Գործադիր հանձնաժողովի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 5-ին Ռուսաստանում կկյանա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը»,-ասել է Լեբեդեւը:
Նա նաեւ հայտնել է, որ արդեն առաջիկայում մի շարք միջոցառումներ տեղի կունենան ԱՊՀ-ի հովանու ներքո՝ ներառյալ կառավարությունների ղեկավարների հանդիպումը: «Մայիսի 31-ին Աշխաբադում տեղի կունենա Համագործակցության անդամ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Մայիսի կեսերին Դուշամբեում կկայանա մեր հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը,-տեղեկացրել է Լեբեդեւը:-Ուղիղ երկու շաբաթ անց տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը, որին կմասնակցի Ուզբեկստանի խորհրդարանի պատվիրակությունը, որը բոլորովին վերջերս է միացել ասամբլեային»:
Կայանալիք միջոցառումներից նա նշել է նաեւ մայիսի 15-16-ին Աշխաբադում գիտական եւ ստեղծագործական մտավորականության ֆորումը: