News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայում Էդինբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ որոշ մետաղներ որոշակի պայմաններում կարող են նոր ագրեգատային վիճակում գտնվել, որը միավորում է պինդ եւ հեղուկ փուլերը: Այն ջուր պարունակող սպունգ է հիշեցնում, հաղորդում  է Phys.org-ը:

Հետազոտողները ծայրահեղ պայմաններում՝ բարձր ճնշման եւ ջերմության, կալիումի 20 հազար ատոմների մոդելկավորում են անցկացրել: Պարզվել է, որ ատոմներն առաջացնում են երկու փոխկապակցված բյուրեղային ցանցեր: Մի ցանցի ատոմների միջեւ քիմիական կապը մնում է ուժեղ, ինչը պայմանավորում է ուժեղ տաքացման դեպքում պինդ վիճակի պահպանումը: Կալիումի մյուս մասը հալվում է եւ հեղուկի հատկություններ է ձեռք բերում:

Ցուցադրված է, որ բարձր ճնշման պայմաններում (2-4 գիգապասկալ) կալիումի ատոմները  բարդ կառուցվածք են առաջացնում: Չորս ատոմային փողերը հայտնվում են քառակուսու անկյունում, փողերից մեկը տեղակայվում է դրա կենտրոնում եւ դրանք բոլորը միմյանց հետ կապված են ատոմի շղթաներով: Մինչեւ 400-800 կելվին տաքանալու դեպքում(126-526 աստիճան Ցելսիուս) անցումային գործընթաց է կատարվում, որի ժամանակ շղթաները քայքայվում են (chain-melting transition) եւ հեղուկ է առաջանում: Նոր ագրեգատային վիճակը կոչվում է հալված շղթաների փուլ  (chain-melted phase): Այն անցումային չէ, օրինակ ինչպես Ցելսիուսի զրո աստիճանի դեպքում սառույցի հալումը:

Գիտնականները կարծում են, որ հալված շղթաների փուլը կարող է առաջնալ տարբեր նյութերում, ներառյալ նատրիումում եւ բիսմուտում, սակայն դրա համար անհրաժեշտ պայմանները կարող են տարբերվել նրանցից, որոնք անհրաժեշտ են կալիումի համար: Հետազոտության արդյունքները կարող են օգնել նոր տեսակի նյութերի մշակման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ