News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Բրուքլինի շրջաններից մեկում կարմրուկի 300 գրանցված դեպքերի պատճառով, ասել է քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք Ուիլյամսբերգում արտակագ դրություն ենք հայտարարում առողջապահության ոլորտում այն պատճառով, որ մեր քաղաքում կարմրուկի 300 դեպքի մասին տվյալներ են ստացվել, որոնց մեծ մասը կենտրոնացած է Բրուքլինում», - Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է քաղաքապետը:

Միեւնույն ժամանակ նա չպատվաստված երեխաների ծնողներին կոչ է արել այդ շրջանում պատվատսում անել՝ նշելով, որ կարմրուկի դեմ պատվաստանյութերը անվնաս են եւ արդյունավետ:

«Եթե դուք հրաժարվում եք պատվաստումից, ձեզ կտուգանեն: Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին եւ մեր ընտանիքներին», - նշել է քաղաքապետը:

Կամրուկը սուր ինֆեկցիոն վիրուսային հիվանդություն  է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության նվազման հիմնական գործոն է պատվաստումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ