News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել «սեւ խոռոչի» իրադարձությունների հորիզոնը։

Մինչեւ այդ «սեւ խոռոչը» մոտ 50 մլն լուսային տարի է կամ մոտ 500 քվինտիլիոն կիլոմետր։ Այն լուսանկարելու համար պահանջվել է տարբեր մայրցամաքներում տեղադրված ութ հեռադիտակներով ցանց՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, իր չափերով ավելի մեծ է, քան մեր Արեւային համակարգը»,- BBC-ին պարզաբանել է Նիդեռլանդների Նեյմգենի համալսարանի պրոֆեսոր Հեյնո Ֆալկեն։ Այդ «սեւ խոռոչի» զանգվածը Արեւային համակարգինին գերազանցում է 6,5 մլրդ անգամ։

Սա այնքան կարեւոր նորություն է գիտական աշխարհի համար, որ լրագրղներին հայտնել են մամուլի ասուլիսում, որն անցկացվել է չորս լեզուներով, միանգանից 6 քաղաքներում՝ Բրյուսելում,Վաշինգտոնում, Սանտյագո Դե Չիլիում, Տայբեում, Տոկիոյում եւ Շանհայում։

«Բանն այն է, որ մինչ այսօր մեր պատկերացումները «սեւ խոռոչի» մասին եղել են բացարձակապես տեսական։ Դրանց իրական գոյությունը եղել է ընդամենը գիտական հիպոթեզ»,- նշում է հրատարակչությունը։

BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է որքան հնարավոր է արագ պատասխանել ամենաակնհայտ հարցերին։

Հարց է առաջանում՝ գիտնականները չգիտեի՞ն «սեւ խոռոչի» մասին։

Կոպիտ ասած՝ այո, չգիտեին, թե գոյություն ունեն արդյոք «սեւ խոռոչներն» իրականում։

Կենցաղային մակարդակով դա կարելի է համեմատել որոտի եւ կայծակի հետ։ Մենք գիտենք, որ կայծակը հզոր հարվածային ալիք է ստեղծում, որը մենք ընդունում ենք որպես որոտ, իսկ կայծակը չենք տեսնում, իսկ դրանք մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չեն կարող։

Սակայն կայծակը կարող է թաքնված լինել ամպերի հաստ շերտի տակ կամ բարձրահարկ շենքերի հետեւում, այդ դեպքում մենք լսում ենք միայն որոտի հարվածը, իսկ կայծակը չենք տեսնում, սակայն կարող ենք վստահաբար ասել, որ այն եղել է։

Մոտավորապես այդպես է նաեւ «սեւ խոռոչի» հետ։ Դրանց գոյությունը կանխատեսված է առավել ընդհանուր գիտական տեսություններով եւ բազմիցս հաստատված հաշվարկներով։ Սակայն «իրեղեն ապացույցներ» գիտնականները չունեին, իսկ այժմ ունեն։

Ի դեպ, հենց նույն սկզբունքով ֆիզիկոսները տասնամյակներով ակնդետ որոնում էին նախկինում կանխատեսված գրավիտացիոն ալիքները եւ Հիգսի բոզոնը։ Արդյունքում, տասնյակ տարիներ հետո գտան ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։

«Մեր բացահայտման նշանակությունն այն է, որ այն մաթեմատիկական կոնցեպտը վերածել է իրադարձությունների հորիզոնի, որը սովորաբար իրենից ներկայացնում է գրատախտակին գրված բանաձեւեր, իրական օբյեկտ, որը կարելի է ստուգել, չափել եւ դիտարկել»,- ասել է նախագծի ղեկավարներից Լուչանո Ռեցոլան։

Հետաքրքիրն այն է, որ «սեւ խոռոչն» ուղղակի տեսնել հնարավոր չէ՝ ո՛չ անզեն աչքով, ո՛չ սարքերի միջոցով։ Այդ պատճառով էլ այն «սեւ» է կոչվում։

Մենք տեսնում ենք այս կամ այն օբյեկտները, երբ նրանցից արտացոլվող լույսի ճառագայթները ընկնում են մեր աչքերի լուսազգայուն ռեցեպտորների վրա։ Լույսի բացակայությամբ տեսողությունը անօգուտ է դառնում։

Ինչպես նշում է BBC-ն, օրինակ, սենյակում կարելի է օգտվել մթության մեջ տեսնելու սարքից՝ այն որսում է անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթումը եւ տեղափոխում այն սպեկտորի տեսանելի մաս։

Սակայն «սեւ խոռոչի» պայմաններում դրա ձգողականությունն այնքան ուժեղ է, որ այն հաղթահարել չի կարող ոչ մի ճառագայթում, որ հասանելի է մեր հեռադիտակներին՝ ո՛չ ռադիոալիքները, ո՛չ ռենտգենյան ճառագայթումը, ո՛չ գամմա-ճառագայթները։ Էլ չենք խոսում արեւի տեսանելի լույսի մասին։

Այնպես որ, որսալու ուղղակի ոչինչ չկա։

Կոպիտ ասած՝ լուսանկարում ոչ թե ինքը՝ «սեւ խոռոչն» է, այլ դրա «արտաքին թաղանթը»՝ անդառնալիության կետը, որ հայտնի է որպես իրադարձությունների հորիզոն։

Այսպես է կոչվում տարածություն-ժամանակի տարածքը, որի մեջ «սեւ խոռոչի» գրավիտացիան արդեն թույլ չի տալիս, որ որեւէ տեղեկատվություն դուրս գա, սակայն դրսից ճառագայթները դեռեւս հնարավորություն ունեն խուսափել ձգողականությունից։

Իրադարձությունների հորիզոնի ամենածայրով անցնող այդ ճառագայթները երկար տարիներ փորձել է որսալ եւ լուսանկարել Event Horizon Telescope նախագիծը։ Դա տարբեր մայրցամաքներում տեղադրված եւ տեղեկատվության համատեղ վերլուծություններ կատարող ռադիոհեռադիտակների բարդ ցանց է։

Սա հեշտ խնդիր չէ: «Սեւ խոռոչի» շուրջ ժամանակը եւ տարածությունը ուժեղ աղավաղված են, իսկ բացի այդ՝ նրան շրջապատում է տիեզերական փոշու եւ գազի ամպը:

Սակայն մի քանի տարի շարունակ տեղեկատվություն հավաքելու եւ վերլուծելու արդյունքում դա վերջապես հաջողվել է անել:

Հավաքված տեղեկատվությունն այնքան շատ էր, որ այն համացանցով ուղարկելը պարզապես անհնար էր. հարյուրավոր կոշտ սկավառակներ ստիպված են եղել ինքնաթիռներով տեղափոխել Բոննի եւ Բոստոնի վերլուծական կենտրոններ:

Պրոֆեսոր Ֆալկեն բացատրում է, որ կատարյալ կլոր «սեւ խոռոչը» շրջապատում է «հրե օղակը»՝ դա նրա մեջ ձգվող տաք գազ է, որն անհավանական բարձր ջերմաստիճան ունի:

Գազն այնքան ուժեղ է առկայծում, որ իր լուսավորությամբ խամրեցնում է նույն գալակտիկայում գտվող մի քանի միլիարդ աստղերի, դրա համար այն կարելի է Երկրից տեսնել:

Սեւ շրջակայքը դա իրադարձությունների հորիզոնի ներսի հատվածն է, որտեղից լույսն արդեն չի կարող դուրս գալ: Այդտեղ դադարում են գործել մեզ համար սովորական ֆիզիկայի օրենքները:

Արդեն մի քանի տարի գիտնականների նույն խումբը փորձում է լուսանկարել մեզ ամենամոտ նման օբյեկտը՝ վիթխարի Աղեղնավոր A* «սեւ խոռոչը», որը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում:

Երկրից մինչեւ այն հեռավորությունը կազմում է մոտ 26 հազար լուսային տարի, իսկ զանգվածը արեւայինից գերազանցում է 4.3մլն անգամ:

Որքան էլ տարօրինակ է այդ լուսանկարն անելը շատ ավելի բարդ է, քան հեռավոր գալակտիկայում «սեւ խոռոչը» լուսանկարելը, քանի որ Ծիր Կաթինի կենտրոնում հրե օղակը փոքր չափի է եւ այդքան վառ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nasa-ն Մարսի քարն անվանել է ի պատիվ Rolling Stones խմբի
Nasa-ն առաջին անգամ անսովոր որոշում է կայացրել...
Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը
Տիեզերագնացը Միջազգային տեզերակայանից մուտք է գերծել ամուսնու հաշվեհամար, որից առանձին է ապրում…
Որոշ էքզոմոլորակներ կարող են տարբերվել կյանքի ավելի մեծ բազմազանությամբ, քան Երկիրը. գիտնականներ
Նոր աշխատության մեջ գիտնականները մոդելավորել են էքզոմոլորակների տարբեր տեսակների համար հավանական պայմանները ROCKE-3-D ծրագրային ապահովման միջոցով, որը ստեղծվել էր էքզոմոլորակների տարբեր տեսակների կլիման եւ օվկիանոսային բնակության միջավայրը կանխատեսելու համար…
Ի՞նչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից
Մոդելը ցույց է տալիս, թե ինչ կարող էին տեսնել մի քանի լուսային տարի հեռավորության վրա այլ մոլորակներից աստղագետները՝ աստղադիտակներով նայելով Երկրին...
Իլոն Մասկն առաջարկում է Մարսի կլիմայական պայմանները փոփոխել զանգվածային միջուկային ռմբակոծության միջոցով
Բեւեռների շրջանում ռմբակոծությունը կարող է մթնոլորտ գոլոշիացնել բավականաչափ ջուր եւ սառած ածխաթթու գազ, որպեսզի Մարսի վրա առաջանա ջերմոցային էֆեկտ…
Virgin Galactic-ը ներկայացրել է պատմության մեջ առաջին կոմերցիոն տիեզերակայանը
Առաջին կոմերցիոն թռիչքները, ինչպես ակնկալվում է, կսկսվեն հաջորդ տարի: 2 ժամ տեւող ճանապարհորդության եւ 100 կմ բարձրությունից Երկիր մոլորակը դիտելու հնարավորության համար հաճախորդները պետք է վճարեն շուրջ 200.000 դոլար…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ