News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կինն օգտվել էր կոսմետիկ ծառայություններից եւ դուրս եկել գեղեցկության սրահից չորս հոնքերով, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով FOX4 News տեղեկավտական պորտալին:

Ջեմի Լեդբեթերը մանկուց ուներ շատ բաց երանգի հոնքեր: Անցյալ տարվա նոյեմբերին 42-ամյա ամերիկուհին իր դստրերից նվեր էր ստացել 250 դոլար արժողությամբ կուպոն տատուաժի համար: Սակայն մասնագետը հմուտ չէր այդ գործում: Արդյունքում Լեդբեթերի դեմքին գոյացել էր չորս հոնք:

Կինը փորձել էր թաքցնել դիմահարդարի սխալը կոսմետիկայի միջոցով, սակայն դա չէր օգնել: «Ես իմ ամենաոխերիմ թշնամուն դա չէի ցանկանա: Դա իմ ինքնագնահատականի լիարժեք անկման պատճառ է դարձել,-պատմել է կինը:-Ես հուսահատված էի: Ես հանդիպում էի երիտասարդ տղամարդու հետ, իսկ դրանից հետո նա ինձ լքել է»:

Այժմ Լեդբեթերն ստանում է մաշկի վերականգնման կուրս, որն, ըստ նախնական հաշվարկի, արժե առնվազն հազար դոլար: Գեղեցկության սրահի աշխատակցուհին, որը ծառայություն էր մատուցել Լեդբեթերին, կարճ ժամանակ անց դադարեցրել էր դիմահարդարի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ