News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մյունհենի Տեխնիկական համալսարանի ուսանողները մշակել են հավելված, որը համացանցում գտնում է «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի մասին տվյալներ եւ օգտագործում է ալգորիթմ, որպեսզի կանխատեսի, թե որ հերոսները ողջ կմնան մինչեւ սեզոնի վերջը՝ հայտնում է AP-ը։

Նախագծի ղեկավար Գայ Յաչդավը ասել է, որ գոյատեւման ցուցանիշները կանխատեսվում են կյանքի տեւողության հիման վրա՝ նման այն գիտական հետազոտություններին, որոնք օգտագործվում են դեղորայքային բուժման արդյունքներն ուսումնասիրելու համար։ Նրա խոսքերով, թեեւ վերլուծությունը «հիմնված է ֆանտազիայի աշխարհից վերցված տվյալների վրա, իրական աշխարհում օգտագործվում են արհեստական ինտելեկտի մեթոդները»։

Հետազոտությունների տվյալների համաձայն, ողջ մնալու ամենամեծ հնարավորությունը վերջին սեզոնում ունի վիշապների մայրը՝ Դեյեներիս Թարգարիենը՝ 99 տոկոս, կարող են ողջ մնալ նաեւ՝ Թիրիոն Լանիսթերը, Վարիսը, Սեմ Թարլին, Ջեմի Լանիսթերը։

Ամենայն հավանականությամբ, կզոհվեն՝ Բրոննը, Գրեգոր Քլիգանը, Սանսա Սթարքը, Բրան Սթարքը, Սանդոր Քլիգանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ