News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատարանի կայացրած որոշումը և «Լիդիան Ինթերնեյշնլի»՝ որոշման մեկնաբանությունը, չեն համապատասխանում, ուղղակի մանիպուլյացիա է։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ամուլսարի պահապաններ խմբի անդամ, Ջերմուկ համայնքի բնակիչՎազգեն Գալստյանը։

«Դատարանի կայացրած որոշումը և Լիդիանի մեկնաբանությունները անհամապատասխան են, դատարանը այլ որոշում է կայացրել, Լիդիանը այլ բան է հայտարարել»,– ասաց նա։

Ըստ բնահապանի՝ այդ տարածքում կա երեք տնակ, որտեղ ոչ ոք չի բնակվում, տնակները օգտագործել են ձմռանը, երբ ցուրտ էր։

«Ամբողջ համայնքն է հանքին դեմ։ Մեր համայնքի բնակիչներից ով ազատ էր լինում, գալիս-գնում էր։ Միևնույնն է՝ տնակները հանեն-չհանեն, եղանակ չի փոխվում, տնակի լինել-չլինելը կարևոր չէ, կարևորը մարդն է, Լիդիանը բողոքել է տնակների դեմ, բայց խնդիրը մենք ենք»,– ասաց Վազգեն Գալստյանը։

Նա նաև նշեց, որ տնակներից մեկը գուցե մեկ մետր Լիդիանի տարածքում է գտնվում, ոստիկանները կարող են գալ և տնակը մեկ մետր հեռացնել տարածքից, դա ոստիկանության խնդիրն է։

Վազգեն Գալստյանը Լիդիանի վերջին հայտարարությունը՝ բլեֆ որակեց։

Հիշեցնենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլը» օրերս հայտարություն էր տարածել, ըստ որի ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի» եւ պարտավորեցրել ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը, հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ