News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը կոչ է արել Ճապոնիային ջանքեր ներդնել Պեկինի հետ համագործակցության հասնելու համար՝ հայտնում է Reuters-ը։

ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին ճապոնացի իր գործընկերոջ՝ Տարո Կոնոյի հետ Պեկինում հանդիպման ընթացքում նշել է, որ հարաբերությունների բարելավման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում։ «Գոյություն ունեն մեծ հնարավորություններ, ինչպես նաեւ զգայուն եւ թույլ կողմեր։ Ճապոնական կողմը բազմիցս հայտարարել է, որ Չինաստանը եւ Ճապոնիան մրցակցությունը պետք է վերածեն համագործակցության, եւ մենք հուսով ենք, որ Ճապոնիան կարող է ավելի իրական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է Վան Ին։  

Նրա խոսքերով, երկու երկրները պետք է երկխոսության միջոցով կառուցողականորեն կառավարեն եւ վերահսկեն իրենց տարաձայնությունները եւ նպաստեն երկարատեւ, առողջ ու կայուն զարգացմանը։

Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչ Տակեշի Օսուգան Պեկինում լրագրողներին հայտարարել է, որ բանակցությունները, որին մասնակցել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանը, ներառել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արեւելաչինական ծովը եւ Հյուսիսային Կորեան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել