News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ-ը որոշի ուժեղացնել Իրանի վրա հարձակումը նավթի շուկան առավել փխրուն եւ անկանխատեսելի կդառնա։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն՝ նշելով, որ ներկայում հում նավթի շուկան անկայուն վիճակում է՝ հայտնում է Mehr-ը։

Հիմնվելով Իրանի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքների վրա՝ Զանգանեն նշել է․ «Մենք շարունակում ենք աշխատել, սակայն կարեւոր է այն, որ նավթի շուկան գտնվում է փխրուն վիճակում։ Այդպիսի հայտարարությունները հիմնականում քարոզչություն են եւ չեն հանգստացնում շուկան։ Նավթի գինն օրեցօր աճում է՝ արտացոլելով շուկայում աճող անհանգստությունը»։

Նրա խոսքերով, «Թրամփը պետք է որոշի՝ ուժեղացնի Իրանի վրա ճնշումը կամ պահպանի վառելիքի ցածր գները ԱՄՆ բենզալցակայաններում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ